Հայաստանը արտերկրի համակրանքը վայելեց հատկապես խաղաղ հեղափոխությունից հետո. ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան

Լուրեր

19.10.2026 | 13:39
Ակցիա՝ Ամուլսարի հանքարդյունաբերության և բնության պահպանության կարևորության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:38
«Սպարտակի» տնային ստադիոնի հարևանությամբ տեղադրվել է Նիկիտա Սիմոնյանի արձանը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
19.10.2026 | 13:30
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար
19.10.2026 | 13:22
Օլիգարխներից մեկի որսատեղին է եղել․ պետությունը 4-5 հազար հա հող է հետ բերել․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:16
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում պաշտոնական ընթրիք է կազմակերպել՝ Մերիդիանի գլխավոր հանդիսությանն ընդառաջ
19.10.2026 | 13:07
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. զոհ ու վիրավորներ կան
19.10.2026 | 12:59
Չվճարված հարկերի հետևանքով պետությանը պատճառված շուրջ 39,1 մլն դրամի վնասը կբռնագանձվի․ Դատախազություն
19.10.2026 | 12:50
«Բարսելոնան» կրկնել է «Ռեալի» ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 12:40
Պուտինը Թրամփին առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Չինաստանի առաջնորդի հետ. WSJ
19.10.2026 | 12:32
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում մատչելիության և մանկավարժահոգեբանական աջակցության խնդիրներ են հայտնաբերվել․ ՄԻՊ-ը առաջարկություններ կներկայացնի իրավասու մարմիններին
19.10.2026 | 12:21
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելով գիտության թերֆինանսավորումը
19.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ՀՀ միջազգային հեղինակության մասին // Ադրբեջանի արտահանումն այս տարի ՀՀ՝ 23,5 մլն դոլար․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 12:04
Զանգվածային ցույցերի ֆոնին Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել․ Մակրոնը չի ընդունել
19.10.2026 | 11:56
Թել Ավիվից Վիեննա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում՝ ռումբի մասին սպառնալիքի պատճառով
19.10.2026 | 11:48
ՀՖՖ-ն ցավակցել է Անտոնիո Ֆերնանդեսին
Բոլորը

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Մաթիաս Քիսլերն այն համոզմանն է, որ Հայաստանը արտերկրի համակրանքը վայելեց հատկապես խաղաղ հեղափոխությունից հետո:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դեսպանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ իրավիճակը ՀՀ-ում այնպիսին չէ, որ բոլոր խնդիրները կարող են լուծվել մեկ գիշերվա ընթացքում:

«Հայաստանի իրականության համար շատ սխալ մոտեցում է ակնկալել անմիջական փոփոխություններ: Հայ ժողովրդին կհաջողվի արդյունավետորեն անցնել այս անցումային շրջանը: Ես տեսնում եմ դրա բոլոր նախադրյալները»,-ասաց դեսպանը՝ շեշտելով, որ այսօր ԵՄ համար կարևոր է ՀՀ-ում ժողովրդի միասնականությունը՝ անցումային շրջանը հաղթահարելու համար:

Դեսպանը նշեց, որ Հայաստանը 1991 թվականին խորհրդային հասարակարգից անցում է կատարել ժողովրդավարական կառուցակարգի, և այս 27 տարիների ընթացքում կարողացել է լուրջ ձեռքբերումներ ունենալ ժողովրդավարության ամրապնդման գործում:

«Դեռևս մեծ խնդիր են մնում, սակայն գյուղերի և քաղաքների միջև մեծ տարբերությունները սոցիալական բևեռացվածության մասով, սակայն այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին մենք նոր զարգացումների ականատես եղանք, և, եթե դիտարկենք, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ վարչապետի թիմը համարվող կուսակցությունը ստացավ մեծ թվով քաղաքացիների աջակցությունը, կարելի է փաստել, որ հասարակության մեծ մասը պատրաստ է գնալ դեպի զարգացում»,-ասաց դեսպանը: