«Քաղաքական լարվածությունից չի տուժել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը». ԱՄՆ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնի և Անկարայի միջև առկա քաղաքական լարվածությանը՝ 2 երկրի պաշտպանության նախարարների ու ռազմական գերատեսչությունների միջև համագործակցությունը շարունակվում է. փոխանցում է ermenihaber-ը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ տված մամուլի ասուլիսին Հաթչիսոնը մասնավորապես ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր շատ կարևոր դաշնակիցն է, այստեղ որևէ փոփոխություն չկա»:

ԱՄՆ-ի ներկայացուցիչը նշել է, որ 2 երկրի պաշտպանական գերատեսչությունների ղեկավար կազմերի միջև բարեկամական հարաբերություններ են ձևավորված: Ըստ Հաթչիսոնի հատկապես բարեկամական են  Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի և ԱՄՆ-ի պաշտոնակից Ջոզեֆ Դանֆորդի, ինչպես նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մատիսի և թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հարաբերությունները:

«Այո, երկկողմ հարաբերություններում բոլորին հայտնի հայացքների տարբերություններ կան, սակայն դրանք չեն խոչընդոտել ռազմական բնագավառի երկխոսությանը, և ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիան շարունակում է մնալ մեր դաշնակիցը: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց ի վեր աջակցել է դաշինքի բոլոր առաքելություններին: Թեև առկա են հայացքների տարբերություններ, բայց մենք անպայման շարունակելու ենք միասին աշխատել և հույս ունենք շարունակել նաև այս պահին առկա երկխոսությունը»,-եզրափակել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը: