«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացվեց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: ՈՒ տեւական ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանությունը ՀՀ քրեական օրենսգրքում արված այդ փոփոխությունները հատկապես միջազգային հարթակներում ներկայացնում էր որպես կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի ուղղությամբ քաղաքական կամքի մասին ապացույց: Միայն թե, հակառակ այդ հայտարարություններին, Սերժ Սարգսյանի իշխանությունն այդպես էլ որեւէ մեկի նկատմամբ այդ հոդվածով քրեական …

