ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Մենք ավագանու կազմում չենք ընդգրկվել ձեռք բարձրացնելու և քաղաքապետի այս կամ այն որոշումը հավանության արժանացնելու համար. Նարինե Թուխիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
Բոլորը

«Ես իմ աշխատանքով կապացուցեմ, որ նախկին ավագանուն ուղղված քննադատություններս շատ տեղին էին: Անշուշտ, իմ կարգավիճակը շատ պարտավորեցնող է: Մեզնից ուրիշ բան չի պահանջվում, քան քրտնաջան և ջանադիր աշխատանք: Ավագանու կազմում ընդգրկվելու առաջարկն ընդունել եմ առանց երկմտելու և հապաղելու: Հիմա լուրջ աշխատելու ժամանակն է, ակնկալիքներ ունենալու, կամակորությունների պահ չէ»,- Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում նշում է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, որը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընդգրկվել է Երևանի ավագանու կազմում:

Նա անդրադառնում է այն հարցին, թե ընտրողների քվեների 80 տոկոսից ավելին ստացած ուժը՝ «Իմ քայլը», արդյոք քաղաքային իշխանությունը չի տանի միաբևեռության: «Մենք ավագանու կազմում չենք ընդգրկվել ձեռք բարձրացնելու և քաղաքապետի այս կամ այն որոշումը հավանության արժանացնելու համար: Թիմի ներսում լինելու է լուրջ բանավեճ, տեսանկյունների բախում, ինչից էլ պետք է ծնվի օպտիմալ լուծումը՝ Երևանի խնդիրների համար»,- ասում է տիկին Թուխիկյանը:

Նա խոսում է նաև հեղափոխության մասին՝ շեշտելով, որ այն պերմանենտ պրոցես է, իսկ ահա հակահեղափոխությունն ամենևին էլ քնած չէ. «Պարզապես հակահեղափոխականների փաստարկներն այնքան թույլ են և պրիմիտիվ, որ, անկեղծ ասած, խղճում եմ նրանց: Այդ մարդիկ չհասկացան, որ հիմա ստեղծված է հրաշալի առիթ ինքնամաքրման համար: Խելացիության բաղադրիչը չեմ տեսնում նրանց գործերում: Լավ կլինի՝ նրանք կամ լռեն, կամ նայեն իրենց անցած ճանապարհին և հասկանան՝ ինչու այդքան մեծ սայթաքումներ թույլ տվեցին»:

Տիկին Թուխիկյանի խոսքով՝ ցավոք, այսօր ընդդիմություն չունենք, ուստի քաղաքական ուժերը պետք է հմուտ լինեն՝ այդ հակակշիռը ստեղծելու համար. «Դրա կարիքն, անշուշտ, կա: Այնուամենայնիվ, ծանոթ լինելով իշխանության անդամներին, վստահ եմ, որ հենց ներսում այդ առճակատումը կլինի, և բանը չի հասնի միահեծանության: Կարող եք ասել, որ իշխանությունը գայթակղիչ բան է, բայց հենց դրա համար էլ գոյություն ունի թիմ, որը հարկ եղած դեպքում կհուշի իշխանությանը, որ վերջինս չափն անցնում է: Վստահ եմ, որ այդ թիմը զոմբիացած չէ, և բաղկացած է մտածող մարդկանցից»,- տեսակետ է հայտնում մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան