ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ: «Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության և զանգվածային լրատվամիջոցների հետաքրքրությունը և հասարակական քննարկումներն այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործման շուրջ, նպատակահարմար ենք համարում ապահովել թափանցիկություն ՀՀ պետական բյուջեի միջոցների …

