Պետք է արագ իրականացնել հանրություն-քննչական մարմիններ հարաբերությունների սերտացման գործընթացը և արձանագրել, որ այն արդեն սկսվել է. ՀՀ վարչապետ

Լուրեր

21.01.2026 | 23:30
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
21.01.2026 | 23:21
Կառավարությունը հավանություն տվեց Թրամփի՝ «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկությանը
21.01.2026 | 23:13
Մոտենում է համաշխարհային «ջրային սնանկության» դարաշրջանը. ՄԱԿ-ը զգուշացնում է
21.01.2026 | 22:59
Ալիևի որդին SOCAR-ում պաշտոն է ստացել
21.01.2026 | 22:43
Թուրքիան թույլ չի տա անջատողական սպառնալիք հարավային սահմանին. Էրդողանը՝ քրդերին
21.01.2026 | 22:30
Հայաստանը՝ պաշարման մեջ. ինչպես է փոքր ժողովրդավարությունը պայքարում Ռուսաստանի հիբրիդային պատերազմի դեմ. անդրադարձ
21.01.2026 | 22:21
Քննարկվել են Հայաստանի և Արիզոնայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
21.01.2026 | 22:12
Փաշինյանը մեկնեց Շվեյցարիա. Թրամփի հետ կստորագրվի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
21.01.2026 | 22:00
Փաշինյանն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ․ քեզ ո՞վ էր իրավունք տվել ամպագոռգոռ հայտարարության, որի տակից դուրս չեկար․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 21:44
Հոգևորականը երեկ միացել էր Փաշինյանին, այսօր՝ Գարեգին Բ-ին․ ճնշումների մասին ահազանգեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 21:27
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.01.2026 | 21:13
Իրանի իշխանությունները սկսել են բռնագրավել բողոքի ցույցերին աջակցած ընկերությունների և ձեռնարկատերերի ունեցվածքը. FT
21.01.2026 | 21:00
Սոլովյովն ու Դուգինը սպառնալով ջուրը գցեցին Կրեմլի միլիոնները, որ ծախսում են ՀՀ-ում ուղեղներ լվանալու համար․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 20:53
Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը՝ Հայաստանի շախմատի չենպիոններ
21.01.2026 | 20:45
Մեկ հայտ․ դեռ պարզ չէ՝ ով է կառավարելու առողջության ապահովագրության համակարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական օրվա առթիվ և մաղթել հաջողություններ օրինականության, արդարության և արդարադատության հաստատման գործում:

«Չպետք է թաքցնենք, որ Հայաստանում իրավապահ համակարգը և հանրությունը հարաբերությունների շատ բարդ շրջան են անցել: Համոզված եմ, որ թևակոխում ենք բոլորովին նոր փուլ, որտեղ հարաբերությունների լարման երկար ժամանակաշրջանին գալիս է փոխարինելու նոր հարաբերությունների հաստատման, փոխվստահության և համագործակցության կարևոր շրջափուլ, որովհետև ես խնդիր եմ համարում այն երևույթը, երբ որևէ երկրում հանրության և իրավապահ, քննչական մարմինների միջև չկա համագործակցություն: Դա երկրում ապօրինությունների զարգացման առաջին և ամենակարևոր նախապայմանն է: Ակնհայտ է, որ մենք այդ շրջափուլն ունեցել ենք, և նույնիսկ գիտենք դրա պատճառները: Ո՞րքանով են այդ պատճառներն ընդունելի՝ այլ հարց է, բայց մենք պատճառները գիտենք, և այսօր կարող ենք արձանագրել, որ այդ պատճառները վերացված են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է արագ իրականացնել հանրություն-քննչական մարմիններ հարաբերությունների սերտացման գործընթացը և արձանագրել, որ այն արդեն սկսվել է: «Տեղյակ եմ, որ վերջին 5 ամիսներին քննչական մարմինները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում հայտնի հանգամանքների բերումով, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ աշխատանքի համար, շնորհակալություն հայտնել, որ չեք զլանում այդ աշխատանքը կատարել և ըմբռնումով եք մոտենում իրավիճակին: Կարծում եմ, որ սա կապված է նաև ձեր պրոֆեսիոնալ պատրաստակամությունից, նաև այն իրողությունից, երբ քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտություններ ոչ միայն չեն լինում, այլև բացառվում են: Այսինքն՝ բացառված է, որ որևէ քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության չենթարկվի, եթե նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար իրավական հիմքեր, բացառված է, որ որևէ անմեղ քաղաքացի ենթարկվի քրեական հետապնդման՝ քաղաքական միջամտության կամ որևէ այլ միջամտության պատճառով: Եվ ես համոզված եմ, որ այսօր այդ մթնոլորտն առկա է»,– նշել է վարչապետը՝ հավելելով, որ կա բարիկադները կառուցելու և այն ապամոնտաժելու ժամանակը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ կտրուկ և հաստատուն քայլերով մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակին, և առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն հենց այդ սահմանագիծը:

«Կա վերաբերմունք քաղաքական կուսակցությունների նկատմամբ, կա վերաբերմունք մարմինների նկատմամբ, կա վերաբերմունք շրջանակների նկատմամբ, բայց ընդհանրապես մարդկանց գնահատելիս ես ընդունելի չեմ համարում համահարթեցման կամ խմբային գնահատումը, որովհետև բոլոր մարդիկ նույնը չեն, և չի կարելի, ընդհանրապես որևէ մի ոլորտ կամ որևէ մի ոլորտի մարդկանց մասին դատել այդ ոլորտի ամենանեգատիվ օրինակներն աչքի առաջ ունենալով: Հակառակը, մենք հիմա պիտի փորձենք այդ տրամաբանությունը փոխել, և յուրաքանչյուր ոլորտից ընդգծել ամենապոզիտիվ գործունեությունը և ոլորտի մասին պատկերացում կազմել հենց այդ պոզիտիվ, դրական օրինակների միջոցով: Բարիկադները կառուցելու ժամանակը դրանք ապամոնտաժելու ժամանակից տարբերվում է նրանով, որ երկրորդ ժամանակաշրջանում չկան բաժանարար բարիկադներ, ինչը նշանակում է, որ կա բաց հրավեր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, պրոֆեսիոնալ հատկություններ ունեցող մարդկանց ներգրավվելու Հայաստանի զարգացման, պետականաշինության, ժողովրդի անվտանգության, բարեկեցության, արդարության հաստատման գործին: Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, պետական մարմիններում, պետական մարմիններից դուրս կա բավարար ներուժ, որը հետագայում կներգրավվի մեր երկրի ապագան կառուցելու գործին: Ընդ որում, կարծում եմ, որ այդպիսի պոտենցիալ կա նաև այն քաղաքական ուժերում, որոնք այս ընթացքում հայտնվել են բարիկադներից այն կողմ, բայց բարիկադներն ապամոնտաժվելուց հետո, իհարկե, բոլոր այն մարդիկ, որվքեր ունեն պրոֆեսիոնալ հատկություններ և հայրենիքին, պետությանը ծառայելու պատրաստակամություն, կհրավիրվեն ծառայելու մեր ընդհանուր գործին, մեր ընդհանուր երազանքների իրականացմանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա, իրավակարգի և օրինականության արմապնդման գործում ներդրում ունենալու համար վարչապետ Փաշինյանի միջնորդությամբ կոմիտեի մի խումբ ծառայողներ արժանացել են պարգևների: Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մայիլյանը պարգևատրվել են «Մխիթար Գոշի» մեդալով: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանին շնորհվել է «ՀՀ վաստակավոր իրավաբանի» պատվավոր կոչում: Քննչական կոմիտեի հատկա¬պես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռ¬հանցագործությունների քննու¬թյան վարչության պետի տեղակալ Ռաֆայել Վարդանյանն արժանացել է վարչապետի շնորհակալագրի, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը և Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: