Րոպեներ առաջ Հանրապետության հրապարակ շարժվող երթի մասնակիցներին միացավ վարչապետ Փաշինյանը և Կառավարության բազմաթիվ անդամներ։ Նիկոլ Փաշինյանը ողջունեց հանրահավաքի մասնակիցներին և հիշեցրեց հայտնի կարգախոսը․ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք ՀՀ-ում քաղբանտարկյալներ են լինելու, ինչպես երեկ պնդեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետը պատասխանեց․ «Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու»։ Մանրամասները՝ տեսանյութերում։

