Քիչ առաջ Կառավարությունում մեկնարկեց ՀՀ վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի երկրորդ աշխատանքային նիստը։ Հանձնաժողովի ղեկավար Արարատ Միրզոյանը ներկայացրեց այն հարցերի շրջանակը, որոնց անդրադառնալու են։ Նշենք, որ փակ նիստից հետո հանձնաժողովի ղեկավարն ու քարտուղարը հանդես կգան ասուլիսով։

