Հունիսի 28-ին պաշտոնական այցելությամբ Բեռլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի հետ։ Ողջունելով ֆորումի նախագահ Վայլերին` Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ, որում իր նշանակալի դերակատարությունն է ունեցել 2015 թվականից ի վեր ակտիվ գործունեություն ծավալող Գերմանա-հայկական ֆորումը։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է …

