«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` իշխանական նոր էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երեկ` հունիսի 29-ին, Հրազդանում մասնակցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կնոջ ծննդյան օրը նշելու արարողությանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ծննդյան տոնակատարությունը շքեղ է եղել: Հյուրերի թվում եղել են փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, …

