Կառավարման մեջ կադրեր ներգրավելու հարցում կուսակցական սկզբունքն առաջնահերթ չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
Բոլորը

Կառավարման մեջ կադրեր ներգրավելու հարցում կուսակցական սկզբունքն առաջնահերթ չի լինելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե այս ընթացքում ամենաշատը քննադատվեց կադրային խնդիրը, վարչապետը պատասխանել է. «Ես ուշադիր հետևում եմ մեր հասցեին հնչող բոլոր քննադատություններին, դրանք ի գիտություն եմ ընդունում և կարևոր եմ համարում: Բայց ուզում եմ ասել՝ բացառվում է, որ որևէ մեկն ինձ ավելի կոշտ քննադատության ենթարկի, քան ես կարող եմ դա անել»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է՝ բացարձակապես խնդիր չի դրված, որ Հայաստանում կառավարման մեջ պետք է ներգրավված լինեն կուսակցական կադրեր: «Ընդհակառակը, արտահերթ ընտրություններից հետո, նաև խորհրդարանական ուժերի բաշխվածությունը հաշվի առնելով, բնականաբար, կառավարման մեջ ներգրավելու հարցում կուսակցական սկզբունքն առաջնահերթ չի լինելու: Կա մեծ ներուժ և, հնարավոր է, ընտրական պրոցեսի արդյունքում ԱԺ-ից դուրս մնա այդ ներուժը»,- հավելել է վարչապետը: