Հոկտեմբերի 9-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, շվեյցարականը՝ դաշնային խորհրդի պետքարտուղարի տեղակալ Կրիստինա Մարտի Լանգը։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին քաղաքական, տնտեսական և ոլորտային ուղղություններով հարաբերությունների ընդլայնման հեռանկարները՝ հատուկ անդրադարձ կատարելով հայ-շվեյցարական առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերին։ Խորհրդակցություններին մտքեր փոխանակվեցին …

