Սերժ Սարգսյանը նման խայտառակ տապալումներից հետո պետք է հրաժարական տա ՀՀԿ նախագահի պաշտոնից․ Սուրեն Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է տեղի ունենար դեռևս այս տարվա մայիս-հունիս ամիսներին, և չեմ կարծում, որ այն ժամանակ դրա համար ստեղծված պայմանները բարենպաստ չէին։ Եթե այն ժամանակ վարչապետը հրաժարական տար, մենք կհասցնեինք վերանայել և՛ Ընտրական օրենսգիրքը, և՛ ընտրական հանձնաժողովների կազմը, իսկ քաղաքական ուժերն էլ կհասցնեին վերադասավորվել, բայց քանի որ դա չեղավ, մենք ստիպված ենք գնալ ֆորսմաժորային լուծումների։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Զոլյանը։

Վերջինս նշեց, որ այս ֆորսմաժորային իրավիճակով պայմանավորված էլ լիովին կանխատեսելի էր, օրինակ, ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ վարչապետի հետ հուշագրի ստորագրումը։ «Դրանք բիզնես պրոյեկտներ են։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, փաստորեն չհաղթահարեց «դուխով»-ը, ստիպված է լինելու դիմել այլ լծակների։ Բիզնեսը միշտ էլ խոցելի է, և եթե խառնում են բիզնեսն ու քաղաքականությունը, մեկը պետք է տուժի։ Տվյալ դեպքում և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ նրա նման մյուս գործարար պատգամավորները շատ արագ համաձայնեցին, քանի որ նրանք փորձառու առևտրականներ են վերջիվերջո, նրանց համար այդ գործարքներն ավելի նախընտրելի են, քան քաղաքական բախումների գնալը»,- ասաց Զոլյանը։ Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության տարածած հայտարարությանը, որով ՀՀԿ-ն խոստացավ վարչապետի թեկնածու չառաջադրել, Սուրեն Զոլյանը հարցադրում հնչեցրեց․ «Դուք չեք առաջադրում, բայց դուք ունե՞ք ձեր թեկնածուն։ Եթե ունենային, վերջին պահին չէին հայտարարի, նախօրոք կասեին, մոտավորապես այնպես, ինչպես արվում էր Սերժ Սարգսյանի ժամանակ։ Եթե քաղաքական ուժը, ոչ թե օրինագծի տակ դակելու համար հավաքվածները, թեկնածու չի առաջադրում, պետք է որպես քաղաքական ուժ ինքնալուծարվելու մասին հարցը բարձրացնի»։

Քաղաքագետը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանը նման խայտառակ տապալումներից հետո պետք է հրաժարական տար։ «Այդ խայտառակ պարտություններից հետո, որոնք տեղի ունեցան, կուսակցության առաջին դեմքերը պետք է հրաժարական տային, իսկ քանի որ դա տեղի չի ունենում, ցույց է տալիս, որ ՀՀ-ում չկա կուսակցություն, և դա վերաբերւմ է և՛ ՀՀԿ-ին, և՛ ԲՀԿ-ին, և՛ ՔՊ-ին և՛ մյուսներին։

Կա կուսակցության առաջնորդ, և կուսակցության ծրագիրն այն է, որն այդ պահին կասի կուսակցության առաջնորդը»,- կարծիք հայտնեց քաղաքագետը։ Հարցին էլ՝ արդյոք վերջին քաղաքական վերադասավորումները լուրջ դիրքերի հեռանկար թողնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սուրեն Զոլյանը պատախանեց․ «Ռոբերտ Քոչարյանի համար այդ դիրքերը ստեղծվել են ներկայիս իշխանությունների կողմից և նրա կալանավորումը, մեղադրանքները նրան բերեցին քաղաքական դաշտ և դարձրին հակահերոս, և այս առումով ինքն առկա է՝ անկախ իր կամքից։ Իսկ դիրքերն ամրացնելը կախված է այն քարոզչությունից, որը տարվում է․ եթե մեկին դարձնում են գլխավոր հակահերոսը, բնական է, որ նրա շուրջը կլինի որոշակի կոնսոլիդացիա։ Այսօրվա իշխանություններից դժգոհողները կգնան ոչ թե ՀՀԿ, ԲՀԿ կամ ՀՅԴ, այլ այն կողմ, որտեղ հստակ կտեսնեն այս իշխանության հակառակորդին»։

Աղավնի Սուքիասյան

Մանրամասները՝ տեսանյութում։