«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը և գերմանական Global Perspectives Initiative կազմակերպությունը հուլիսի 4-ին Բեռլինում կազմակերպել էին համատեղ քննարկում-միջոցառում՝ նվիրված հայ-գերմանական հարաբերությունների անցյալին ու ներկային։ Միջոցառմանը հրավիրված էին Գերմանիայի Բունդեսթագի անդամներ, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, գերմանացի մտավորականներ, մշակույթի գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Միջոցառումը կազմակերպվել էր Բեռլինի Hamburger Bahnhof թանգարանում բացված «Բարև Աշխարհ» (Hello World) ցուցահանդեսի՝ …

