ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի 22-ամյա բնակիչը, 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ԱՄՆ-ում և Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ընկերությունների ինտերնետ խանութներից պատվիրել է ապրանքներ՝ որպես վճարման եղանակ օգտագործելով համացանցից ձեռք …

