Խորհրդարանական ուժերը ԱԺ-ում դավադրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետականը տեր է իր այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի:

«Նման սյուժե լրատվական առիթով բզբզելը որևէ հավելյալ արժեք քաղաքականության մեջ չի ստեղծելու»,- ասում է ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը։

Նա այսօր ընդունեց, որ Հանրապետականում երկու տարբեր մոտեցումներ կան ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում։ Կուսակցությունը վերջնական որոշում չունի, բայց անձամբ Արմեն Աշոտյանի կարծիքով կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին։

«Հենց Հայաստանի քաղաքական մշակույթն է պահանջում, որ ցանկացած նախորդ իշխանություն չանհետանա քաղաքական բեմից, որովհետև այդ նախորդ իշխանությունը կրում է ինստիտուցիոնալ հիշողություն, այդ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ արատավորված չլինելով այս կամ այն սկանդալների մեջ կարող են օգտակար լինել քաղաքական կյանքում»,- վստահեցնում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Նա նկատում է, որ քաղաքական վերնախավ աճեցնելը փող արժե, քանի որ բյուջեն է վճարում այդ գործիչների համար:

«Հայաստանի շահերը, քաղաքական շահերը պահանջում են, որպեսզի նախորդ իշխանությունները ոչ թե վերանան քաղաքական դաշտից, այլ ունակ լինեն տրանսֆորմացվելու, իրենց տեղը հաստատեն քաղաքական վերնախավում։ Չի կարելի քաղաքական դաշտը 10 տարին մեկ սրբել գցել մի կողմ և նորից քաղաքական դաշտ մոդելավորել»,- զգուշացնում է պարոն Աշոտյանը։

Դաշնակցությունը նույնպես մտադիր չէ անակնկալներ մատուցել իշխանությանը և արտահերթ նիստում առաջադրել վարչապետի թեկնածու:

«Էդպիսի տրամադրություն չուներ էլ որևիցե մեկը մինչև հիմա»,- ասում է Արմեն Ռուստամյանը։

Լրագրողները նկատեցին, որ Դաշնակցությունը միակ խորհրդարանական ուժն է, որը չի հայտարարել, որ չի առաջադրելու վարչապետի իր թեկնածուն կամ չի պաշտպանի ուրիշի առաջադրած թեկնածուին․ «Դաշնակցությունը վաղուց է հայտարարել, որ 7 հոգով թեկնածու առաջադրելը անիմաստ զբաղմունք է»։

Ապագա խորհրդարանում Դաշնակցության լինել- չլինելը ընտրությունների հետ չի կապվում, ըստ Արմեն Ռուստամյանի, հաջորդ խորհդարանում լինելը պետք է մտահոգի մյուս քաղաքական ուժերին։

«Դաշնակցության գաղափարական և քաղաքական հիմքը քանի կա՝ Դաշնակցությունը լինելու է, և բոլորը ստիպված պիտի հաշվի նստեն դրա հետ»,- զգուշացնում է պատգամավորը։

Վարչապետին անակնկալներ չի խոստանում նաև «Ծառուկյան» խմբակցությունը, նրանց խոսքը գործ է։

«Ես նոր նայեցի մամուլը, մի տիկին կարծեմ «Քաղաքացիական պայմանագրից» առաջարկում էր չհավատալ և գալ 16 օր պաշարել ԱԺ-ն։ Ես հասկանում եմ, որ ձմեռնամուտ է, լրացուցիչ ադրենալինի կարիք կա, «Ավրորայի» ինչ-որ համազարկերի կարիք կա։ Եթե ցանկություն կա շրջափակելու ԱԺ-ն, եթե ավելորդ ադրենալինը պարպելու այլ տարբերակ չկա, քան ԱԺ-ն շրջափակելը, իհարկե, կարող են շրջափակել, բայց որևէ ֆորս մաժոր, ես վստահաբար ասում եմ, չի լինելու»,- հայտարարում է «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Տիկին Զոհրաբյանը չի ընդունում, որ հոկտեմբերի 2-ի օրենսդրական նախագիծը հենց ֆորս մաժոր ստեղծելու նախագիծ էր, և աչքը տեսածից է վախենում, այդ պատճառով էլ մարդիկ խորհրդարանը շրջափակելու կոչեր են անում։

«Այս պահին մեր հանրությունը պատրաստ չէ ադեկվատ բանավեճի, ուստի ես այս պահին որևէ բան չեմ ասի, ընդամենը կասեմ այն, որ կանոնակարգում այդ փոփոխությունը  կա բազմաթիվ եվրոպական երկրներում»,-ասում է տիկին Զոհրաբյանը։

«Ելք»-ական Ալեն Սիմոնյանը վստահ է, որ դավադրություններ չեն լինի վարչապետի հրաժարականից հետո, որովհետև դավադիրները տեսել են դրանց հետևանքները։ Ի դեպ, պարոն Սիմոնյանը անդրադառնալով առաջիկա ընտրություններին, նկատեց, որ իր պատկերացմամբ, «Քաղաքացիական պայմանագիրը» դրանց պետք է մասնակցի «Իմ քայլը» դաշինքով

«Թե ով ներգրավված կլինի այդ դաշինքում, ես չեմ կարող ասել, որովհետև ես այս պահին տեղեկություն չունեմ, որ որևէ քաղաքական ուժ դիմել է»,- ասում է Ալեն Սիմոնյանը։

Նա նկատում է, որ դաշինքում կլինեն նաև անկուսակցականներ, չբացառեց նույնիսկ նախկին իշխանությունների որոշ անդամների ներկայությունը դաշինքի ցուցակում:

«Հիների, նորերի և նման բաժանումներ մենք ուղղակի չենք անելու, կա միայն մեկ չափանիշ՝ որքանով մարդը արհեստավարժ է և որքանով մարդը օրենքի առջև մեղավոր է։ Եթե օրենքի առջև մեղավորություն չկա,  քաղաքական հայացքների համար կամ որևիցե քաղաքական ուժի հետ աշխատելու համար, ես չեմ կարծում, որ մենք մարդկանց պետք է վտարենք երկրից կամ բաժանենք յուրայինների և ոչ յուրայինների»,- թեման փակում է «Ելք»-ական պատգամավորը։

Մհեր Արշակյան