Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սուրեն Խաչատրյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանի հաստատած՝ Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ Ստեփան Սարգսյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Բերձոր քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Ստեփան Սարգսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախագահը շնորհակալություն է հայտնել Սուրեն Խաչատրյանին՝ երկարամյա գործունեության համար:

Այցի շրջանակներում երկրի ղեկավարը եղել է Բերձորի շրջանային հիվանդանոցում, զրուցել բուժանձնակազմի հետ եւ ծանոթացել նոր մասնաշենքի շինարարության ընթացքին:

Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է նաեւ Հագարի գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահը կարեւորել է ռազմավարական այս ծրագրի պատշաճ մակարդակով իրականացումը՝ այն համարելով երկրի էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրամաս: