Կարեն Ներսիսյանը նշանակվեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի: Այդ պաշտոնում նշանակվեց Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնի բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ֆրեդ Դավթյանը:

«Եղել են լուրջ քննարկումներ գեղարվեստական ղեկավարի նշանակման վերաբերյալ, թեկնածուների գործեր են հավաքվել, հատվածներ ենք դիտել նրանց բեմադրություններից, ներկայացրած ծրագրերն ենք նայել: Ի վերջո ՀՀ մշակույթի նախարարության հոկտեմբերի 1-ին կազմակերպած վերջին քննարկումներից հետո ներկայացված հինգ թեկնածուից ընտրվեց երկուսը` Կարեն Ներսիսյանը և ռեժիսոր-բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը, որոնք իրենց գործունեությամբ, ներկայացումներից ցուցադրած հատվածներով և ծրագրերով բավականին լուրջ տպավորություն թողեցին»,-պատմեց Դավթյանը:

Նրա խոսքով` Սուրեն Շահվերդյանին շատերն են ճանաչում, քանի որ նա բնակվում է Հայաստանում, իսկ Կարեն Ներսիսյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է Ստանիսլավսկու թատրոնում, գրեթե մեկ տարի աշխատել է որպես բեմի բանվոր, հետագայում թատրոնում դիպլոմային ներկայացումներ է բեմադրել, այնուհետև մեկնել Ռուսաստան: Ինը տարի աշխատել է բեմադրիչ, դրամատուրգ, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Ռոզովսկու հետ: Ներկայացումներ է բեմադրել Ռուսաստանի մի շարք թատրոններում: Գրեթե 50 բեմադրության հեղինակ է:

«Ինձ համար կարևոր է այն փաստը, որ Կարեն Ներսիսյանը գեղարվեստական ղեկավարի փորձ ունի: Իմ համոզմամբ` Կարեն Ներսիսյանը տիրապետում է հոգեբանական թատրոնին, այն ոճին, որին մեր թատրոնը մնում է և մնալու է հավատարիմ»,-ընդգծեց Ֆրեդ Դավթյանը:

Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի մեկին ՀՀ մշակույթի նախարարությունում իրականացված լսումների արդյունքում որոշվել էր Կարեն Ներսիսյանին և Սուրեն Շահվերդյանին հնարավորություն տալ առաջիկայում Ստանիսլավսկու թատրոնում բեմադրել մեկական ներկայացում, ինչն էլ հնարավորություն կտար հետագա հստակ և համարժեք ընտրության կատարել:

«Ո՞վ ասաց, որ եթե մարդիկ լուրջ ներկայացում են բեմադրում, ապա մեկ ամիսը դրա համար բավարար է: Ըստ իս` մեկ ամիսը բավարար չէ պրոֆեսիոնալ ներկայացում բեմադրելու համար: Թատրոնն ունի իր ծրագրերը, պատրաստվում ենք Ամանորի ներկայացմանը ու ցանկանում ենք բարձրորակ գործ անել:  Եթե գեղարվեստական ղեկավարի նշանակման գործընթացը ձգվեր երեք ամիս կամ ավել, ինչպես առաջարկվում էր, ապա կոլեկտիվը չէր կարողանա այդքան երկար մնալ օդում կախված վիճակում, հետևաբար ես նման որոշում կայացրեցի»,-փաստեց տնօրենը:

Նրա խոսքով` իր որոշմամբ ստորագրվել է հրաման, որի համաձայն թատրոնի  գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանը: Պայմանագիրը ստորագրված է մինչև 2019 թվականի վերջ ժամկետով:

Դավթյանը ասաց, որ թատրոնի կոլեկտիվի մի մասը կողմ էր Սուրեն Շահվերդյանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակմանը, իսկ մյուս կողմը` Կարեն Ներսիսյանի:

Դավթյանը նշեց, որ Կարեն Ներսիսյանը Հայաստանում կլինի նոյեմբերի տասին և խոստացավ նրա մասնակցությամբ մամուլի ասուլիս կազմակերպել, որպեսզի լրագրողներն իրենց  հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ ստանան:

Հիշեցնենք, որ Factor.am-ը անդրադարձել էր թեմային իր՝ «Չկողմնորոշված տնօրեն և խմբերի բաժանված դերասաններ․ Ստանիսլավսկու թատրոնը մեկ տարի է՝ մնացել է առանց գեղարվեստական ղեկավարի» վերտառությամբ նյութում: