«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկայում տեղի ունենալիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստում քննարկվելու է նաև հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Եղոյանի հոգեհանգիստն Ախուրյանի եկեղեցում թույլ չտալու հարցը: Հիշեցնենք` զինվորի դին նախ թույլ չտվեցին դնել եկեղեցում, հետո հուղարկավորվեց ոչ թե հոգևոր, այլ քաղաքացիական ծիսակարգով` մկրտված չլինելու պատճառով: Ըստ մեր աղբյուրի` եկեղեցու քահանան, որը մեծ փորձառություն չունի, …