Ղրիմում վերջին հրաժեշտն են տվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերին: Մյուս զոհվածներին կհուղարկավորեն իրենց ծննդավայրերում՝ Ղրիմի թերակղզու սահմաններից դուրս: Ողբերգության հեղինակին՝ նույն ուսումնական հաստատության 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովին, առանձին կհուղարկավորեն: «Հրաձիգի ազգականները դեռ չեն դիմել (մարմինն ստանալու)», – «Ինտերֆաքս»-ին ասել է Կերչի վարչակազմի ներկայացուցիչը: Հրաժեշտի արարողությանը մասնակցել են Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը, …

