Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բացել են միջպետական ճանապարհը. նրանք կհանդիպեն Տիգրան Ավինյանի հետ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների ներկայացուցիչները 10 հոգանոց խմբով գնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը:

Նշենք, որ գործարանն այսօրվանից տեխնիկապես չի աշխատում: Շուրջ 650 աշխատակիցներ գործարանի փակման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով Ալավերդի քաղաքով անցնող միջպետական ճանապարհը: Ակցիային մասնակցել է նաև գործարանի գործադիր ղեկավարությունը:

«Որքան էլ փորձեցին գործարանի փակումը դարձնել բնապահպանական խնդիրներից բխող թիրախ, իրականում խնդիրները շատ լուրջ են: Բնապահպանականից բացի՝ կա նաև ֆինանսական մենեջմենթի խնդիրը: Ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով ՎՏԲ բանկը պատրաստում է վերցնել նաև պղնձաձուլական գործարանը՝ Թեղուտի հետ միասին»,- նշեց Օլեգ Դուլգարյանը:

Նրա խոսքով՝ աշխատակիցները կառավարությունից պահանջում են ամեն ինչ անել՝ ապահովելու համար գործարանի հետագա շահագործումը, ինչպես նաև թույլ չտալ, որ ՎՏԲ բանկը վերցնի այն:

Հավելենք, որ եթե պղնձաձուլական գործարանը չվերագործարկվի, 630 մարդ գործազուրկ կդառնա: