Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 16-ին ընդունել է Բիզնես Արմենիայի (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամի) գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունից: Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու եւ համագործակցության պատրաստակամության համար: «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Բիզնես Արմենիայի աշխատանքներին …

