Օգոստոսի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին՝ առանց վարչապետի հրաժարականի խորհրդարանի լուծարման նոր հնարավորություն ստեղծելու համար: Այժմ խորհրդարանը լուծարելու միակ սահմանադրական ճանապարհը վարչապետի հրաժարականն է: Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ եթե հրաժարական տա, Հանրապետական խմբակցությունը կարող է այլ վարչապետի ընտրել՝ տապալելով խորհրդարանի լուծարումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը: …

