Հուլիսի 26-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է «ՎիԷմՈւեր Իսթերն Յուրոփ» ընկերություն։ Նախարարին ուղեկցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը։ Տեղի է ունեցել հանդիպում «ՎիԷմՈւեր» ընկերության ավագ փոխնախագահ, բիզնեսի ամպային կառավարման ստորաբաժանման գլխավոր ղեկավար Աջայ …

