Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամլո ծառայությունից: Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի ստեղծման նպատակն է ուսումնասիրել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող, հանձնաժողովում գործող թեժ գծով ստացվող տեղեկատվությունը, արձագանքելով ներկայացված հաղորդումներին, ձեռնարկել համապատասխան …

