Հեղափոխության օրերին ծանր վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանը դեռևս չի կարողանում առանց հենակների քայլել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:21
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
Բոլորը
Հեղափոխության օրերին՝ ապրիլի 16-ին, Բաղրամյան պողոտայում ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից տուժած Զավեն Գրիգորյանը դեռևս առանց հենակների քայլել չի կարողանում։
Նա ևս մեկ վիրահատության կարիք ունի․ «Ոսկորս չի սերտաճել, հետազոտվել եմ նաև արտերկրում, պետք է սարքը փոխարինվի ճիշտ սարքով»,- ասաց նա։
Զավենը հիշեցնենք, տուժել էր ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռքով նետված նռնակներից մեկի պայթյունից, Factor.am-ը ֆիքսել էր, որ նա այդ օրը անգամ վիրավոր վիճակում կոչ էր անում քաղաքացիներին առաջ գնալ, իսկ այսօր արդեն ինքը նորմալ քայլել չի կարողանում։ Զավենն ասում է անընդհատ ցավեր ունի, դրան էլ գումարվում է քաղաքի անհարամավետությունը․ «Երևանում գրեթե հաշմանդամների համար տեղ չկա, շատ անհրամար է, այնպիսի տպավորություն է,որ մեր քաղաքում հաշմանդամ չի ապրում»։
Զավենի ոտքն առաջիկա օրերին կրկին պիտի վիրահատեն, իսկ անհրաժեշտ գումարի համար դիմել են առողջապահության նախարարությանը, սպասում են նրանց պատասխանին։ 44- ամյա Զավենն արդեն շուրջ յոթ ամիս է չի կարողանում աշխատել։ Իսկ ոտքի հետագա վիրահատության հետևանքով ևս մեկ տարի զրկված կլինի աշխատելու հնարավորությունից։
Նրա փասատաբան Տիգրան Եգորյանը շեշտում է նյութական ծանր վնասից զատ, այստեղ կա նաև բարոյական վնասի հարց։
Ապրիլի 16-ին տեղի ունեցածի առթիվ Զավենը տուժող է ճանաչվել, փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց պետությունը պիտի ամեն ինչ անի, որպեսզի այս գործը բացահայտվի։
Factor.am-ը Տիգրան Եգորյանից նաև հետաքրքրվեց արդյոք բավարար է համարում այն վերաբերմունքը, որը ներկա իշխանությունների կողմից դրսևորվել է Զավենի նկատմամբ․ «Ես ուրախ եմ, որ այդ հարցը Դուք ուղղում եք ինձ և ոչ թե Զավենին։
Ես որպես իր ներկայացուցիչ ասեմ, որ հաշվի առնելով այն, որ Զավնը այդ դեպքերի ժամանակ այդ ծանր վիճակում հայտնված միակ քաղաքացին է, ես ակնկալում էի և եմ պետության կողմից ավելի նրբանկատ և արժանապատիվ վերաբերմունք»,- ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լիլիթ Շաբոյան