Եթե բոլոր տղաներն առաջադրվեն ռեյտինգայինով, ապա ՀՀԿ-ն շատ լավ շանսեր կունենա. Մուրադ Մուրադյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը
Թեև Հանրապետական կուսակցությունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցել-չմասնակցելու իր որոշման մասին, բայց կուսակցության անդամները առանց ենթատեքստերի հայտնում են արտահերթ ընտրություններին մասնակցելու իրենց ցանկության մասին:
Ավելին՝ մեր տեղեկություններով ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը, որը հնարավոր է առաջադրվի նաև ռեյտինգային ընտրակարգով: Ի դեպ նախօրենին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ ինքը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին: Մամուլում, սակայն, լուրեր էին շրջանառվում, որ Կարապետյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու դեպքում բավարար ձայներ կապահովեր կուսակցության համար:
Նույն տրամաբանությամբ այժմ էլ շրջանառվում է Արարատի մարզից առաջադրված Մուրադ Մուրադյանի անունը, որի հետ ևս, ըստ մամուլի, ՀՀԿ-ն հույսեր է կապում:
Factor.am-ը զրուցել է Մուրադ Մուրադյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ է նա որոշել՝ առաջադրվելո՞ւ է ռեյտինգային ընտրակարգով, թե՞ ոչ:
-Պարո՛ն Մուրադյան, ինչ եք որոշել առաջդրվելո՞ւ եք ռեյտինգային ընտրակարգով, թե՞ ոչ:
-Դեռ որոշում չունեմ, սակայն եթե առաջադրվեմ՝ միանշանակ ռեյտինգայինով կառաջադրվեմ և Հանրապետականի կողմից: Որևէ այլ կուսակցությունում ես չեմ կարող լինել:
–Այսինքն՝ դուք բացառում եք, որ այլ կուսակցության ցուցակով կմասնակցեք ընտրություններին, այո՞:
-Չէ, չէ ես տենց բաներից հեռու եմ, հետո գրեն՝ գնաց, հետ եկավ և այլն: Իմ տարիքն էլ էն չի:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հանրապետականի շանսերը:
-Եթե բոլոր տղաներն առաջադրվեն ռեյտինգայինով, ապա շատ լավ շանսեր կունենա Հանրապետականը: Իհարկե, նախկինի նման չի լինի, բայց նորմալ կլինի:
-Կարեն Կարապետյանն, օրինակ, հայտարարել է՝ չի մասնակցելու ընտրություններին:
-Ես չգիտեմ՝ ով ինչ է հայտարարել, բայց եթե բոլորն առաջադրվեն, շատ լավ կլինի:
-Իսկ մասնակցելո՞ւ եք ՀՀԿ-ի խորհրդի նիստին։
-Որ կանչեն, կմասնակցեմ, որ չկանչեն՝ ո՞նց մասնակցեմ: Ես այժմ որևէ տեղեկություն չունեմ այդ մասին:
Շողիկ Գալստյան