ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության 2017թ. գործունեության արդյունքների ամփոփման շրջանակներում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզի իրավապահ մյուս մարմինների պատասխանատուները: ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում մարզում հանցավորության ընդհանուր վիճակը, դրա դեմ քրեաիրավական պայքարի ցուցանիշները, խնդիրները, արձանագրված …