Չեմ սիրում քաղաքականության մեջ առաջնորդվել կոֆեի բաժակի մրուրով. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ես ընդհանրապես չեմ սիրում քաղաքականության մեջ առաջնորդվել կոֆեի բաժակի մրուրով, թե կոֆեի բաժակի հետագիծն ինչ ցույց կտա, քաղաքականությունն ինձ համար առաջին հերթին ազնվություն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Քաղաքականությունը, ինչքան էլ շատերը տարբեր եզրույթներով այն համեմատում են տարբեր արվեստների հետ, ինձ համար առաջինն ազնվություն է: Քաղաքական գործիչը պետք է ասի այն, ինչ մտածում է, ոչ թե մտածի մեկ բան, ասի մեկ այլ բան»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը վստահեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գնում է արդար մրցապայքարի, ընդ որում՝ բավական ուժեղ ծրագրով: «Մեր զրուցակիցը լինելու է ՀՀ քաղաքացին: Մենք գնում ենք նրան ներկայացնելու մեր, իմ վստահ համոզմամբ, բավականին ուժեղ նախընտրական ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը, և որտեղ քաղաքացին հստակ տեսնելու է, որ այս ծրագրի իրագործումը բերելու է լուրջ տնտեսական բարեփոխումների»,- հավելեց նա:

Նրա խոսքով՝ իրենք չեն գնում որևէ մեկին վիրավորելու, մեկ այլ քաղաքական ուժի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահելու. «Մենք քաղաքական կոռեկտության կոչ ենք անում բոլորին: Ով կխախտի ընտրապայքարի ընթացքում քաղաքական կոռեկտությունը, համարժեք պատասխան կստանա»:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգով Սյունիքում առաջադրվելուն. Նաիրա Զոհրաբյանը հերքում է տեսակետները, թե իրեն «աքսորել» են:

«Կարծում եմ՝ կայացած քաղաքական գործիչը պետք է վստահության քվե ունենա ոչ միայն այն բակում, որտեղ ծնվել և մեծացել է, այլև հանրապետության ցանկացած բնակավայրում, մարզում, շրջանում, որտեղ կորոշի իր կուսակցությունը: Բացի այդ՝ իմ արմատները Սյունիքից են, ինձ համար այդ արմատները շատ թանկ ու սիրելի են»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: