Վլադիմիր Կոլոկոլցևն ու Վալերիյ Օսիպյանը քննարկեցին իրավապահ ոլորտում փոխհամագործակցության հրատապ հարցեր

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը հանդիպեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանի հետ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ողջունելով հայ գործընկերոջը` Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը նշեց, որ մեր երկրներին միավորում են պատմական ամուր արմատներն ու երկարամյա գործընկերային հարաբերությունները, այդ թվում և իրավապահ ոլորտում:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագայում էլ ամրապնդել համագործակցությունը առկա և նոր քրեական մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի շրջանակում:

Երկկողմ փոխգործակցության արդյունավետ գործիքներից մեկն էլ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության Միավորված կոլեգիան է: Վլադիմիր Կոլոկոլցևը համոզմունք հայտնեց, որ Կոլեգիայի հերթական նիատը Հհայաստանի Հանրապետությունում, 2019 թվականին, ինչպես միշտ, կանցկացվի բարձր մակարդակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջպետական օպերատիվ-կանխարգելիչ «Որոնում» գործողությանն ու Ինտերպոլի շրջանակներում համատեղ գործունեությանը վերաբերող հարցեր:

Վլադիմիր Կոլոկոլցևը պատրաստակամություն հայտնեց շարունակելու հայ մասնագետների ուսումնառությունը գերատեսչական ուսումնական հաստատություններում` բարձրագույն կրթության ծրագրերով, ու որակավորման բարձրացման դասընթացներում` հանցավորության դեմ պայքարի առանցքային ուղղություններով: