Քյոլնի քաղաքապետ Հենրիետա Ռեկերը հրաժարվել է մասնակցել քաղաքում կառուցված թուրքական մզկիթի բացմանը, որը պետք է կատարվի պաշտոնական այցով Գերմանիա մեկնող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Ռեկերին զայրացրել է այն փաստը, որ մզկիթի բացման արարողությունից 3 օր առաջ դեռ միջոցառումը կազմակերպող Գերմանիայում գործող «Կրոնական գործերի թուրք իսլամական միությունը» քաղաքապետարանին չի ուղարկվել բացման ծրագրի մանրամասները և …

