Մարտիմեկյան զոհերի հարազատներից մինչև փոխվարչապետներ. ովքե՞ր են ՔՊ պատգամավորության թեկնածուները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ քայլը» դաշինքի 183 հոգանոց նախընտրական ցուցակում, որը հրապարակվեց այսօր կեսօրին, ինչպես և կանխատեսվում էր՝ ընդգրկված են նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներն ու գործող պատգամավորները. առաջին փոխվարչապետ, փոխվարչապետ, նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, փոխմարզպետեր, վարչապետի խորհրդականներ ու օգնականներ, ավագանու անդամներ, լրագրողներ։

Ցուցակում ներառված են նաև քաղբանտարկյալների ու մարտիմեկյան զոհերի իրավահաջորդերի հարազատներ. սպանված Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանը, ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանի որդին՝ Անդրանիկ Մալխասյանը: Ցուցակում բավական մեծ թվով ներկայացված են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներ, որոնք հետագայում դարձել են ՔՊ-ականներ: Կան նաև ոստիկանության ու Սահմանադրական դատարանի նախկին աշխատակիցներ։
Փաշինյանի գլխավորած ցուցակում մեծ թիվ են կազմում նաև լրագրողները, որոնց թվում են «Հայկական ժամանակի» ներկա ու նախկին աշխատակիցներ՝ Հայկ Գևորգյանը, Վահագն Հովակիմյանը, Վահագն Թևոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, «168 ժամ»-ի խմբագիրներից Բաբկեն Թունյանը, Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում աշխատող ՔՊ անդամ Սիփան Փաշինյանը (ցուցակի նախավերջին՝ 182-րդ համարը)՝ նույնպես աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում:
«Իմ քայլը» դաշինքի 183 հոգանոց նախընտրական ցուցակի 181-րդ տեղում էլ Նիկոլ Փաշինյանի աներորդին է՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Քաղաքական-հասարակական դեմքերից ցուցակում կարելի է տեսնել նաև մարտիմեկյան փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանին և քաղաքագետ Հովհաննես Իգիթյանին, սպորտի վաստակավոր վարպետ Արսեն Ջուլֆալակյանին, Փաշինյանի խորհրդականներին՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին ու տնտեսագետ Արտակ Մանուկյանին, «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակից Հերիքնազ Տիգրանյանին, Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին, ԼՀԿ-ի շարքերը լքած Հայկ Կոնջորյանին ու Վիկտոր Ենգիբարյանին։

Լայն հանրությանը ցուցակում ներառված թեկնածուները, մեծ հաշվով, անծանոթ են: Factor.am-ը ներկայացնում է նրանցից մի քանիսին:

Ցուցակի 30-րդ համարը՝ Անուշ Բեղլոյանը, հանրային կապերի մասնագետ է, 44-րդ համարը՝ Աննա Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, 48-րդ համարը՝ Արփինե Դավոյանը՝ վարչապետի օգնական, 52-րդ համար Քրիստինե Պողոսյանը՝ առաջին փոխվարչապետի օգնական, 53-րդ համար Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, ՔՊԿ անդամ, 56-րդ համար Թագուհի Ղազարյանը՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, 60-րդ համար Սոնա Ղազարյանը՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, 76-րդ համար Ծովինար Վարդանյանը՝ քաղաքացիական ակտիվիստ, տնտեսագետ, 73-րդ համարը Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն է:

Անի Սահակյան