Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆլորենցիայի բիենալեում առաջին մրցանակ նվաճելուց ուղիղ մեկ տարի անց Արման Նուռը կրկին Իտալիայում էր՝ նվաճելու արդեն Հարավային Իտալիայի պահանջկոտ արվեստասերի սիրտը:

Իտալիայի Բազիլիկատա նահանգի Պալացցո սան Ջերվազիո քաղաքում տեղի է ունեցել Արման Նուռի «Արատտա» հավաքածուին նվիրված դասախոսություն: «Արատտա» հավաքածուն իրենց քաղաքում առաջին անգամ ցուցադրելու համար Պալացցո Սան Ջերվազիո քաղաքի քաղաքապետը Նուռին պարգևատրել է, որով էլ դրվել է Իտալիայում հայկական մշակութային հարթակի առաջին հիմնաքարը:

Այս ամենին նախորդել է մամուլի ասուլիս Պոտենցա քաղաքում, որին ներկա են եղել նաև բարձրաստիճան պաշտոնյաներ` Բազիլիկատա տարածաշրջանի գործող նախագահ Ֆլավիա Ֆլանկոնին և խորհդատու Աուրելիո Պաչեն: Ի խորհուրդ հայ-իտալական մշակութային այս համագործակցության, տարածաշրջանի նախագահը Նուռին հռչակել է Բազիլիկատայի մշակութային դեսպան Հայաստանում:
Այնուհետև տեղի է ունեցել Արման Նուռի ամենախոշոր անհատական ցուցահանդեսի բացումը Վենոզայի Պորտա Չելի միջազգային ցուցասրահում: «Դիագրամ» խորագիրը կրող ցուցադրությունում ներկայացվել են գեղանկար, գրաֆիկա, քանդակ և ոսկերչական զարդեր: