Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը Կառավարությունն առաջարկում է ընդունել առաջին և երկրորդ ընթեցմամբ։ Օրենսգիրքն առաջին ընթեցմամբ ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը՝ 63 քվե։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչ քվեարկությունը տարածեց հայտարարություն, որում նշված է, որ ՀՀԿ-ն կողմ չէ այս նախագծին։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն …

