Քաղաքական բանավեճերը նոր քաղաքական մթնոլորտ են ձևավորում. «Իրազեկ քաղաքացիների միավորման»

Լուրեր

14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության փուլը թեև դեռ չի ավարտվել, բայց արդեն կարելի է արձանագրել, որ Հայաստանի քաղաքական մշակույթում աննախադեպ առաջընթաց է գրանցվել:

Մի կողմ թողնելով 2018 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում տեղի ունեցած մյուս դրական փոփոխությունները, մասնավորապես՝ ընտրակաշառքների և վարչական լծակների օգտագործման դեպքերի բացակայությունը, անդրադառնանք հենց քաղաքական նոր մշակույթ ձևավորող կարևորագույն գործոնին՝ քաղաքական բանավեճերին:

2015 թվականին փոփոխված ՀՀ Սահմանադրությամբ, Ազգային ժողովի ընտրությունները, փաստացի, միակ և կարևորագույն համապետական ընտրություններն են, որոնց արդյունքում որոշվում է ոչ միայն խորհրդարանի կազմը, այլ երկրի առաջին դեմքն ու Զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարը՝ ՀՀ վարչապետը: Իրենց նշանակությամբ ԱԺ ընտրությունները հավասարազոր են նախկին նախագահական ընտրություններին՝ գումարած զուտ որպես խորհրդարանական ընտրություն ունեցած նշանակությունը:

Հայաստանում, անկախությունից ի վեր, տեղի են ունեցել 15 համապետական ընտրություններ` չհաշված հանրաքվեները, 7 խորհրդարանական և 7 նախագահական:

Այս բոլոր ընտրությունների ժամանակ, սակայն, իրական նախընտրական բանավեճ տեղի է ունեցել է միայն 2003 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, երբ հեռուստադիտողների առջև միմյանց հանդիպեցին երկրորդ փուլ անցած թեկնածուները՝ Ռոբերտ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանը: Այս իրադարձությունը, թերևս միակն էր հայկական քաղաքական կյանքում մինչև 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումն ու նախընտրական քարոզարշավի մեկնարկը:

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում պատկերը տրամագծորեն տարբեր է, և կարող ենք դիտարկել նախընտրական բանավեճերի աննախադեպ առատություն:

Մասնավորապես, միայն Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական քարոզչության փուլում տեղի են ունեցել 12 բանավեճեր, այդ թվում, թերևս, դեկտեմբերի 5-ի կարևորագույն բանավեճը՝ ընտրություններին մասնակցող բոլոր 11 քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ:
Բացի դա, ևս 6 նախընտրական բանավեճեր տեղի են ունեցել «Թիվ 5» հեռուստաընկերության «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում:
Ինտերնետի հասանելիության ավելացման շնորհիվ ոչ պակաս կարևոր ու քննարկված են եղել նաև համացանցային հեռուստաընկերություններում տեղի ունեցած բանավեճերը: Այդպիսիք տեղի են ունեցել «Ազատության» (4), «1in.am»-ի (1), «24news.am»-ի (7) և «Civilnet»-ի (1) ուղիղ հեռարձակումներում:
Վերադառնալով գլխավոր՝ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճին՝ նշենք, որ բուն դրա փաստն արդեն վկայում է, որ Հայաստանում ստեղծված է մի այնպիսի քաղաքական մթնոլորտ, երբ հնարավոր է կառուցել երկխոսություն նույնիսկ միմյանց հետ սկզբունքային տարբերություն ունեցող քաղաքական ուժերի միջև:

Սա, իր հերթին, նշանակում է, որ Հայաստանում չի տեղի ունենում քաղաքական մարգինալուցում, ինչպես նախկինում, երբ գործող իշխանությունները, փաստացի «արհամարհում» և իրենք էլ «արհամարհվում» էին մյուս քաղաքական ուժերի կողմից:

Քաղաքական հանրային ու բաց երկխոսության հնարավորությունը կարող է վճռորոշ դրական ազդեցություններ ունենալ ոչ միայն նախընտրական փուլում, այլև ընտրություններից հետո՝ թույլ տալով հանրությանը տեսնել, թե ինչպես են քաղաքական ուժերը վերաբերվում երկրի համար կարևոր որոշումներին:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորման»