Սեպտեմբերի 11-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերին։ Այս առումով ընդգծվեց խորհրդարանական հարթակի դերը միջազգային համագործակցության խթանման գործում: Նախարար Մնացականյանը ներկայացրեց միջազգային հարթակում Հայաստանի ջանքերը՝ ուղղված ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև դրանց ժխտման …

