Քարոզարշավի 12-րդ օր․ «Ամեն ինչ լավ է լինելու». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
Բոլորը

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի վերջին օր հրաժարվել է քարոզչական որեւէ միջոցառումից, սակայն այսօր նա Գյումրիում էր, որտեղ մասնակցել է երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումներին:

«1988-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին ուզում եմ ասել՝ սիրելի հայրենակիցներ, ձեր ցավերը իմ սրտում են, ձեր կարիքներն իմ մտքում են, ձեր երազանքները իմ հոգում են, եւ վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու»,-ասում է «Իմ քայլը» դաշինք, ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարին հանդիպելու համար միայնակ Ախուրյանից Գյումրի էր հասել 14-ամյա Հրանտ Չախոյանը։ Պատանին հրաժարվեց լրագրողներին ասել, թե ինչ է զրուցել վարչապետի հետ։

-Խնդիրը կներեք, բայց չեմ կարող ասել, անձնական է։

-Բայց ասեցիր։

-Այո։

-Ի՞նչ խոստացավ վարչապետը։

-Վարչապետը խոստացավ իմ խնդրին լուծում տալ։

«Սասնա ծռերը» Երեւանում ամփոփում էր քարոզարշավի 12 օրը։ Կուսակցությունը տեղեկություններ է ստացել, որ Կոտայքի եւ Շիրակի մարզերում ընտրողներին ընտրակաշառք է բաժանվել։ Դատախազությունն արդեն արձագանքել է կուսակցության ահազանգին։ Վարուժան Ավետիսյանն իր խոսքում թիրախավորում է Լուսավոր Հայաստանին, որն, ըստ նրա, կապեր ունի օլիգարխիկ շրջանակների հետ։

«Եվ դեռ այդքանից հետո մարտնչող ոճով փորձում են այն ուժի նկատմամբ սեւացնող քարոզչություն իրականացնել, որն ի սկզբանե եղել է հեղափոխության ակունքներում»,-ասում է «Սասնա ծռեր», ԱԺ պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանը։

«Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը Ֆակտորի տաղավարում պարզաբանում է, թե ինչու Հանրապետականի հետ համագործակցելուց հետո ինքն իրավունք ունի մասնակցելու նոր Հայաստանի ընտրություններին։

«Կարո՞ղ ես բերել մի օրինակ, որ մարդը կոնֆլիկտով, տարաձայնությունով դուրս ա եկել։ Ես վերջը, ի տարբերություն ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի, մինչեւ 2018 թվի հեղափոխությունը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հետ չեմ համագործակցել։ Ես հեռացել եմ հրապարակային կոնֆլիկտով»,-վստահեցնում է «Օրինաց երկիր», ԱԺ պատգամավորության թեկնածու Արթուր Բաղդասարյանը։

Ի դեպ, քարոզարշավի վերջին օրը Վերաքննիչ դատարանը հրապարակեց իր վճիռը Ռոբերտ Քոչարյանի գործով՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի, դատարանն անփոփոխ թողեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը

«Ըստ դատարանի պետք է կալանավորվի, խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը»,-պարզաբանում է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Սա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնել անիրավական եւ կործանել այն»,-դատարանի վճռից անմիջապես հետո հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Վաղը լռության օր է։ Կիրակի տեղի կունենան Հայաստանի պատմության մեջ խորհրդարանի առաջին արտահերթ ընտրությունները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան