«Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր շարունակեց նախընտրական իր քարոզարշավը: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ զրույցում խոսեց ներկայացված ծրագրի մասին: «Ծրագիրը մշակելիս մենք հաշվի ենք առել նաև ՀԿ-ների, անկախ փորձագետների միջազգային փորձը: Ահա սա պետք է հիմք լինի: Երկրորդ՝ ֆինանսական նոր պլանավորման և ծրագրավորման համակարգի ներդրումն է, օրինակ, մեթոդներից մեկը …

