Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլի արդյունքների ամփոփում՚ «Ականատես» դիտորդական առաքելություն

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ «Ականատես» դիտորդական առաքելության՝ 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլն ընդհանուր առմամբ ընթացել է ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայմաններում, ինչն էապես տարբերվում է նախորդ տարիների համապետական ընտրությունների նույն ժամանակահատվածից: Արձանագրվել է լրջագույն առաջընթաց՝ վարչական ռեսուրսների չարաշահման և ընտրողների կամարտահայտման վրա ճնշումների նվազման առումով:

 

Ընտրությունների կազմակերպման գործընթացներն ընդհանուր առմամբ ընթանում են մշակված և սահուն ընթացակարգերով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  գործունեությունն, ընդհանուր առմամբ, թափանցիկ է, բայց որոշ տեղեկություններ չեն հրապարակվում «բաց տվյալներ» ձևաչափով, դրանց հրապարակումը կարող էր նպաստել հանրային վերահսկողության բարելավմանը: ԿԸՀ նիստերի ընթացքում քննարկումներ տեղի չեն ունենցել, բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն, ինչը խնդրահարույց է: Դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման ընթացակարգերը և պրակտիկան ունեն բազմաթիվ թերություններ, որոնք մի կողմից ստեղծում են խոչընդոտներ կազմակերպությունների համար, իսկ մյուս կողմից՝ չի ապահովում ԿԸՀ համապատասխան վարչարարության արդյունավետությունը: ԿԸՀ-ն պատշաճ չի իրականացնում իր գործառույթները և չի բացառում քաղաքականապես կողմնորոշված դիտորդական խմբերի ներգրավումը՝ դրանով վտանգելով անկախ և անկողմնակալ դիտորդության ինստիտուտը:

 

Տարածքային ընտրական հանձնաժողովները գործունեությունը բավարար պրոֆեսիոնալ չէ: Տըհ-ները նաև զրկված են ժամանակակից տեխնիկական միջոցներից, ինչը չի նպաստում դրանց արդյունավետությանն ու հետագա կատարելագործմանը: Տեղամասային հանձնաժողովների վերաատրաստումն ընդհանուր առմամբ բավարար է, թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված խրթին ընտրական գործընթացները հաշվի առնելով, դրանց համար հատկացված ժամանակը բավարար չէր հանձնաժողովի նոր անդամներին պատշաճ նախապատրաստելու համար:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածից դուրս քարոզչության կարգավորման բացակայությունը ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար:

 

Նախընտրական քարոզչական նյութերի տարածման ընթացքում կուսակցություններն / կուսակցությունների դաշինքներն ու թեկնածուները ամբողջովին անտեսել են օրենքով նախատեսված կանոնները: Քարոզչության համար սահմանված կանոնները պատշաճ չեն վերահսկվում իրավասու մարմինների կողմից և չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ՝ ձախողելով ապահովել պատշաճ մրցակցությունը:

Ընտրակաշառքի և «բարեգործության» պրակտիկան համարյա վերացվել է՝ չնայած եղել են առանձին դեպքեր ու ահազանգեր այդ առնչությամբ:

 

Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի քանակը և տարածումը եղել են զգալիորեն ավելի փոքր 2017թ. խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ: Առհասարակ, տվյալ կոնցեպտի վերաբերյալ առկա են հանրային պաշտոնյաների ոչ լիարժեք ընկալման խնդիրներ:

 

Նախընտրական քարոզչությունը նշանավորվել է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կազմակերպվող նախընտրական, ուղիղ եթերով հեռարձակվող մրցակից քաղաքական ուժերի բանավեճով: Լրատվամիջոցների կենտրոնացումը հիմնականում երկու քաղաքական ուժերի միջև տեղի ունեցող ընտրամարտի վրա հետին պլան է մղել կուսակցությունների ծրագրերը և դրանց մեջ Հայաստանի քաղաքացիների տարբեր խնդիրների վերաբերյալ առաջարկները: Անհանգստացնող են քարոզչության ընթացքում բազմիցս հնչող վիրավորական արտահայտությունները, սպառնալիքներն ու ատելության խոսքը, ինչը չի կարող նպաստել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ձևավորմանը: