Տիգրան Ավինյանն ընդունեց Զորյան ինստիտուտի նախագահին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 6-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանին։

Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա հունիսին Կանադա կատարած այցը և Գրեգ Սարգսյանի ու Զորյան ինստիուտի ցուցաբերած աջակցությունը հայկական պատվիրակությանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գրեգ Սարգսյանը ներկայացրեց Զորյան ինստիտուտի ընթացիկ ծրագրերը և նոր իրավիճակում Հայաստանի կառավարության և հասարակական կառույցների հետ փոխգործակցության հեռանկարային ուղղությունները։ Որպես համագործակցության հաջողված նոր օրինակ նշվեց այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած Անցումային արդարադատության միջազգային սիմպոզիումը։

Զրուցակիցները քննարկեցին Զորյան ինստիտուտի կողմից նախաձեռնած Մարդկային արժանապատվության հիմնադրամի գործունեության ուղիները։ Մասնավորապես, հիմնադրամը նախատեսում է աջակցել կառավարությանն ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և նպաստել քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը։ Դա արվելու է նշված ոլորտներում համաշխարհային լավագույն փորձագետների ներգրավման միջոցով։ Այս նպատակով կկազմակերպվեն համաժողովներ, կիրականացվեն գիտական հետազոտություններ, համագործակցություն կհաստատվի տեղի և միջազգային գիտական հաստատությունների միջև։

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև Մարդկային արժանապատվության հիմնադրամի և Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի համագործակցության հնարավորությունները։