Բայց իմ կամքը ամուր է քարից էլ, իմ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն  ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հեղինակած  բանաստեղծությունն ու հույս հայտնել, որ դեկտեմբերի 9-ին սեփական որոշմամբ, սեփական նախաձեռնությամբ մարդիկ կգնան ընտրական տեղամասեր ու կկատարեն իրենց ընտրությունը՝ անելով իրենց քայլը:

Այսօր ես անում եմ իմ քայլը,

Ես անում եմ իմ քայլը այսօր,

Սա հույսի առկայծող ճանապարհ է,

Սա գրվող պատմություն է մի նոր։

 

Այո, ես պարտվել եմ քանիցս,

Եւ տեսել քմծիծաղը ստի,

Բայց իմ կամքը ամուր է քարից էլ,

Իմ ոգին հանձնվել չգիտի։

 

Երբ տեսնում եմ երկրիս տառապանքը,

Ստահոդ ճառողի փառքը սին,

Համոզվում եմ կրկին, որ իմ ջանքն է

Փակուղին ճեղքելու բանալին։

 

Նոր շունչ եմ ուզում ու նոր կյանք,

Հին երկրիս համար հուսահատ,

Եւ դարձնել պիտ նրան կարենանք՝

Երջանիկ, ու Հզոր, ու Ազատ։

 

Արդ ելել եմ, գտել եմ ժպիտս,

Եվ ձեռքերս բաց՝ պարզել վեր,

Որ լույսի մարտնչող ասպետի պես,

Կերտեմ ցնծության ժամը մեր։

 

Եւ մենակ չե՛մ, մենակ չե՛մ, մենակ չե՜մ։

Քայլում են, քայլում են, քայլու՜մ,

Ու մեր մեկտեղվող աչքերի մեջ,

Հույսի արեգակ է փայլում։

 

Այսօր մենք անում ենք մեր քայլը,

Մենք անում ենք մեր քայլը այսօր,

Սա պատվով քաղցրացած ճանապարհ է,

Սա ծնվող հաղթանակ է մի նոր։

Իր հեղինակած այս տողերով քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերը սկսեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այնուհետ հույս հայտնեց, որ դեկտեմբերի 9-ին սեփական որոշմամբ, սեփական նախաձեռնությամբ մարդիկ կգնան ընտրական տեղամասեր ու կկատարեն իրենց ընտրությունը՝ անելով իրենց քայլը: