ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն ի թիվս այլ հարցերի այժմ քննարկումներ է ունենում նախարարությունում սպասվող կադրային փոփոխութունների առնչությամբ: «Ինչ-որ կադրային փոփոխություններ անպայման կլինեն, բայց կառավարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ կադրային ջարդ չի սպասվում: Մարդկանց պետք է հնարավորություն տալ ինքնադրսևորվելու, նախկինում նման հնարավորություն չի եղել, գործել է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, և մարդն իր աշխատավայրում լրացուցիչ …