Մարուքյանը խոստանում է քաղաքականությունը մաքրել Ռոբերտ Քոչարյանի մտցրած հիվանդություններից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծում է՝ այս խորհրդարանը ռեֆորմիստական է լինելու, քանի որ մեծ ռեֆորմներ են գալու այս խորհրդարան:

Ազգային ժողովում ԼՀԿ-ն աշխատանքի երկու ուղղություն ունի: «Առաջին ուղղությունը՝ փորձել առաջ մղել մեր ռեֆորմները, մեր օրակարգը, երկրորդ՝ փորձել դիմակայել այն ռեֆորմներին, որոնք, կարծում ենք, վտանգավոր են, եթե կլինեն այդպիսին»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա ղեկավարած քաղաքական ուժն առաջարկներ ունի կառավարության կառուցվածքի հետ կապված: Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ խորհրդարանական վերահսկողությունը պետք է վերականգնվի, վարչապետին ենթակա և առընթեր բոլոր մարմինները պետք է վերադառնան խորհրդարանական վերահսկողության. «Սա փոխվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, նա է նախարարությունները դարձրել ԱԱԾ տնօրեն, ոստիկանապետ, տարատեսակ մարմիններ ստեղծել, որոնք դուրս են եկել կառավարությունից և խորհրդարանական վերահսկողությունից: Այս հիվանդությունը, որը մտցվել է քաղաքական համակարգ, նաև դրա դեմ ենք պայքարելու»:

 

Մանրամասները՝ տեսանյութում