Վալերի Օսիպյանը 9 ոստիկանի լեյտենանտի ուսադիրներ է հանձնել

Լուրեր

13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
Բոլորը

10 դեկտեմբերի, 2018 թվական։ Այս օրը խորհրդանշական է ոստիկանության կենտրոնական վարչակազմ հրավիրված 9 ծառայողների համար, որոնք սպայական առաջին ուսադիրները ստացան անձամբ Հայաստանի ոստիկանության պետ Վալերի Օսիպյանից։ Նրանք աչքի են ընկել իրենց բարեխիճ ծառայությամբ ու մասնագիտական գիտելիքների պաշարով՝ վաստակելով ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայելու հնարավորությունը։

Վալերի Օսիպյանը լեյտենանտի ուսադիրները նրանց հանձնելուց և բարի ծառայություն մաղթելուց հետո՝ հանդես եկավ շնորհավորական խոսքով։

Ոստիկանության պետը ևս մեկ անգամ արձանագրեց՝ բարեխիղճ և պատվախնդիր ծառայողներն ըստ արժանվույն գնահատվելու են։ «Մեր առաքելությունը հասարակությանը ծառայելն է, որը պետք է անենք հավուր պատշաճի և բարձր պատրաստակամությամբ։ Հուսով եմ՝ ստացած կոչումներն ավելի կպարտավորեցնեն ձեզ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորություններն ավելի բարեխիղճ կատարել»,- ընգծեց ոստիկանության պետը՝ հիշեցնելով, որ այսուհետ յուրաքանչյուր ոստիկանի, այսպես ասած, տանիքը իր սրտացավ ծառայությունն է միայն։