Հոկտեմբերի 23-ին Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում (ԱՀՔ) կայացավ Հայաստանի Հանրապետության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների երրորդ փուլը։ Խորհրդակցությունները վարում էին Հայաստանի ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արման Հակոբյանը և Մեքսիկայի ԱՀՔ Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն, դեսպան Ֆրանսիսկո Դել Ռիոն: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-մեքսիկական քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի …

