Բաց և թափանցիկ. ԱՊՀ դիտորդների գնահատականն ԱԺ արտահերթ ընտրություններին

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հայաստանում ընտրություններն անցկացվել են բաց և թափանցիկ, ՀՀ Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան: ԱՊՀ դիտորդների գնահատականն է դեկտեմբերի 9-ին անցկացված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին:

Դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկու խոսքով՝ այս քարոզարշավի առանձնահատկությունն այն էր, որ ժամկետները սեղմ էին, սակայն քաղաքական բոլոր ուժերի համար հավասար պայմաններ են ապահովվել:

«Քաղաքական ուժերին Հանրային հեռուստատեսության և ռադիոյի կողմից բոլորին տրամադրվել է հավասար եթերաժամանակ, նրանք հնարավորություն են ունեցել նաև օգտվել վճարովի եթերաժամանակից», – նշեց նա՝ կարևորելով նաև Հայաստանում առաջին անգամ քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ անցկացված հեռուստաբանավեճը:

ԱՊՀ դիտորդներն արձանագրել են, որ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, սակայն նաև որոշակի թերացումներ են եղել: Խոսքը, մասնավորապես, ընտրություններին հաշմանադամություն ունեցող մարդկանց մասնակցությունը չապահովելու մասին է:

Հայտնաբերվել է նաև չնախատեսված վայրերում քարոզչական նյութերի տեղադրում, ինչն արձանագրելուց հետո ԿԸՀ-ն գրություն է ուղարկել քաղաքապետարան:

Նշենք, որ Հայաստանի նախագահի հրավերով ժամանած դիտորդական առաքելությունում ներառված են եղել ԱՊՀ 8 պետությունների, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Բելառուս-Ռուսաստան միության ԽՎ-ի, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ: Առաքելությունը, ընդհանուր առմամբ, կազմված էր 84 դիտորդից, որոնցից 16-ը՝ երկարաժամկետ հիմունքով: