Հայաստանը վարում է շատ բալանսավորված արտաքին քաղաքականություն: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: «Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական գործընկերը, բայց մենք պետք է շարունակենք հարաբերությունները զարգացնել ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի և բոլոր այն պետությունների հետ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար»,- հավելեց Գորգիսյանը՝ …

