Ճիշտ է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալված է, բայց սխալ է, որ Սերժ Սարգսյանը ձերբակալված չէ․ Վահան Շիրխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
Բոլորը

«Հայաստանում առաջին անգամ կայացան ընտրություններ՝ առանց ընտրակաշառքի, առանց ռեսուրսների օգտագործման, և մենք ունենք իրական պատկերը: Եվ դա ժողովրդի քվեն է, արտացոլում է բոլոր մասնակցող ուժերի վարկանիշը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Նա անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, ինչպես նաև նախկին նախագահի և նրա աջակիցների կողմից դա «քաղաքական հետապնդում» որակելուն. «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի 20-ամյա իշխանությունը ոչ լեգիտիմ իշխանություն է, իշխանությունը բռնազավթված է եղել։ Հայաստանում նրանք օգտագործել են պետական ահաբեկչություն, Մարտի 1-ը պետական ահաբեկչություն էր: Ճիշտ է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալված է, բայց սխալ է, որ Սերժ Սարգսյանը ձերբակալված չէ: Հուսով եմ, որ Սերժ Սարգսյանի ձերբակալումը չի ուշանա և կավելացվի նաև Տիգրան Սարգսյանի անունը»:

Անդրադառնալով Արցախի հարցի հետ կապված մտահոգություններին՝ Վահան Շիրխանյանը նշեց, որ Արցախը կարող էր դառնալ Հայաստանի պարենային ապահովման շտեմարան, բայց Հայաստանը դարձավ նրա խնամակալը: «Մենք Արցախին պահում ենք ամեն ինչով: Ինչո՞ւ, որովհետև Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգն ի սկզբանե որոշել էր ազատագրված տարածքները հանձնել և դրանք չօգտագործել, չբնակեցնել, և տարիներ շարունակ Արցախը թուլացվում էր»,- ասաց նա:

Վահան Շիրխանյանը նաև հռետորական հարց հնչեցրեց. «Ի՞նչ են արել նախկին 20-ամյա իշխանություններն Արցախում, որ հիմա ասում են՝ Նիկոլը եկել է ու Արցախը թուլացնում է: Դրանք հորինովի, կեղծ մեղադրանքներ են, որոնք ոչ մի հիմք չունեն։ Ես կասեի՝ ընդհակառակը. այն, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ գնաց Արցախ, առաջին գիծ, շփվեց զինվորների հետ, բացահայտեց խնդիրները և այլն, դա Արցախը հզորացնելու սկիզբն է»։

Ի դեպ՝ Վահան Շիրխանայնից տեղեկացանք, որ սպայական միություն է ստեղծելու, ինչի հետ կապված քննարկումներ է ունեցել նաև Դավիթ Տոնոյանի հետ։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Շաբոյան