ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստան ժամանած թուրք լրագրողներին

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Երևանում գտնվող թուրք լրագրողները հանդիպել են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության կայքում հրապարակված «ՀՀ արտգործնախարար Մնացականյան. ցանկանում ենք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները» խորագրով հրապարակման մեջ մանրամասներ են ներկայացվել հանդիպման ընթացքում նախարարի արտահայտած տեսակետներից:

Ըստ հրապարակման՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախարար Մնացականյանը նշել է, որ երկու երկրների բանակցություններին նոր դինամիկա կհաղորդվի:

«Մենք ցանկանում են կարգավորել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները և այդ հարցում շարունակականությունն ենք  գերադասում: Երկու երկրների միջև նախկինում տհաճ դեպքեր են եղել, սակայն մենք առանց նախապայմանների պատրաստ ենք բանակցել: Եթե անգամ դժվար է թվում, այնուամենայնիվ, երկու երկրների միջև պետք է նոր ուղի գծել»,- նշել է Մնացականյանը:

Նախարարը շեշտել է, որ հայերը թուրքերի հանդեպ նախապաշարմունք չունեն և դեմ են խտրականությանը:

«Մենք հարևան երկրներ ենք և խնդիրները լուծելու համար բավականաչափ ներուժ ունենք:  Մենք կողմ ենք լուծման համար երկխոսություն սկսել»,- ըստ թուրքական աղբյուրի, ասել է Մնացականյանը՝ ավելացնելով, որ անցյալում երկու երկրների միջև տեղի ունեցածը չպետք է կրկնվի:

Անդրադառնալով հետընտրական Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝  նախարարն ասել է. «Մենք Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև մեր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք: Միաժամանակ լավ հարաբերություններ ունենք աշխարհի մյուս ծայրում գտնվող Չինաստանի, Ճապոնիայի և այլ ասիական երկրների հետ: Սակայն մեր առաջնային և ամենակարևոր առաջնահերթությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն է: Մենք Հայաստանի անվտանգության քաղաքականությունը ձևավորելու հարցում շատ ուշադիր ենք»:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ արցախյան հակամարտության առնչությամբ նախարար Մնացականյանը նշել է, որ նոր կառավարությունը ձևավորման պահից՝ մայիսից սկսած, ԼՂ հարցում նոր լուծում է փնտրում և այս հարցում բանակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ:

Հիշեցնելով, որ վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև իր և Ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումների մասին՝ նախարարն ասել է, որ  Հայաստանը ցանկանում է խնդիրը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծել և խաղաղությունն ապահովելու համար բավականաչափ ներուժ ունի:

Մնացականյանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նման երկրների մասնակցությամբ ազդեցիկ դիվանագիտությունն օգտակար կլինի: Այդ առնչությամբ, ըստ թուրքական գործակալության, Մնացականյանն ասել է հետևյալը.

«Ե՛վ լարվածությունը, և՛ ատելության խոսքը նվազեցնելու այս երկրների ջանքերը շատ կարևոր են: Հայաստանի առաջնահերթությունն անվտանգությունն է և ԼՂ-ի կարգավիճակը»:

Նշվում է, որ ՀՀ քաղաքականության մեջ մեծ փոփոխությունների մասին խոսելիս Մնացականյանն ասել է. «Քաղաքական գործիչների նոր սերունդն ավելի լայնախոհ է: Ինձ հույս է ներշնչում այն, որ երիտասարդ քաղաքական գործիչները պատասխանատու են և տրամաբանված են գործում: Մենք համբերատար ենք և անցյալի սխալ քաղաքականությունը չենք շարունակելու»:

Ermenihaber.am