Արտահերթ խորհրդարանական ընտրություններում պարտված ոչ մի ուժ չի վիճարկում քվեարկության արդյունքները: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ դեկտեմբերի 9-ին ականատես եղանք Հայաստանի պատմության ամենալեգիտիմ և օրենքներին համապատասխան ընտրություններին: «Կարելի է ուղղակի ուրախանալ, որ մեր երկրում տեղի ունեցան ազատ և արդար ընտրություններ: Չկային ավելորդ ճնշումներ, ավելորդ հետապնդումներ, ազդեցություններ, ինչը եղել է միշտ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Հարությունյանը: …

